ԹՐԱՍԹԻ ՔՈՄՓԱՆԻ

Ձեր վստահելի գործընկերը...

(+374) 94 04-41-40

info@trustycompany.am

Հավատարիմ գործընկեր

Մենք անում ենք ամեն-ինչ մեր հաճախորդների համար՝ բարձրացնելու նրանց բիզնեսի արդյունավետությունը

Արդարացված ռիսկ

Մեծ հնարավորությունների սկիզբը արդարացված ռիսկն է, որը կապահովի փորձառու խորհրդատուն

Թիմային աշխատանք

Յուրաքանչյուր որոշում կայացվում է ճիշտ ժամանակին, ինչը ավելի արդյունավետ է դառնում խմբային քննարկման շնորհիվ:

Մեր մասին

Մեր ընկերությունը՝

 

Հիմնադրվելով 2009 թվականին, «Թրասթի Կոմպանի» ՍՊԸ-ն դարձել է առաջատար կազմակերպություններից մեկը հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման, ֆինանսական ու հարկային խորհրդատվության, ներքին աուդիտի, ֆինանսական վերլուծության և բիզնես պլանների կազմման ոլորտներում: Մեր գործընկերները տարբեր բնագավառների խոշոր և միջին ձեռնարկություններ են, ինչպիսիք են քարհանքի շահագործում, ցեմենտի սերիական արտադրություն, կապիտալ շինարարություն, զբոսաշրջություն և ճանապարհորդություն, անշարժ գույքի գնահատման ծառայություններ, թիկնազորի պատրաստման ծառայություններ, ծառատունկ, IT ծառայություններ, VoIP ծառայություններ, մանրածախ և մեծածախ առևտուր, հանրային սնունդ, արտադրություն:

 

 

Մեր նպատակը՝

 

Մեր գլխավոր նպատակը գործին պրոֆեսիոնալ և յուրահատուկ մոտեցման ցուցաբերումն է և համագործակցությունը վստահության մթնոլորտում:

 

 

Մեր ռազմավարությունը՝

 

Մենք ստեղծել ենք մեր յուրահատուկ ռազմավարությունը և աշխատանքային գործընթացը, ահա դրանցից մեկը. մեր գործընկերների համար, ում մենք մատուցում ենք հաշվապահական հաշվառման ծառայություններ, մենք միավորել ենք  ֆինանսական ու հարկային խորհրդատվության և ներքին աուդիտի ծառայությունների որոշ ճյուղերը հաշվապահական հաշվառման ծառայություններին հետևյալ նպատակներով.

 

  • Ապահովագրելու մեր հաճախորդներին անցյալում կատարված սխալների ռիսկերից
  • Բացահայտելու նրանց` ինչպես օպտիմալացնել իրենց հարկերը
  • Օգնելու նրանց ավելացնել իրենց համախառն շահույթը՝ կրճատելով ծախսերը

 

 

Մեր առավելությունները

 

  • Անհատական մոտեցում
  • Կարգապահություն
  • Կենտրոնացված կառավարում
  • Հաճախորդների հետ կապի մշտական պահպանում

Ծառայություններ

Հաշվապահական և հարկային հաշվառման վարում

 

Անալիտիկ և սինթետիկ հաշվառման վարում, հարկային և այլ հաշվետվությունների կազմում, հաշիվների դուրսգրում

 

 

Ներքին աուդիտ

 

Կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն, հաշվապահական և հարկային հաշվառման և դրանց ռիսկերի գնահատում, ծախսերի օպտիմալացում

 

 

Ֆինանսական վերլուծություն և խորհրդատվություն

 

Նորմատիվների սահմանում, եկամուտների և ծախսերի վերլուծություն, ծախսերի օպտիմալացում, կազմակերպության հետագա զարգացման կանխատեսում առկա տվյալների հիման վրա

 

 

Բիզնես պլանների կազմում և բիզնես վերլուծություն

 

Հաճախորդի ընտրած գործունեության ոլորտի ուսումնասիրություն և բիզնես պլանի կազմում, կազմակերպության շուկայական դիրքի ուսումնասիրություն և հետագա ռազմավարության մշակում

Հաճախորդներ

«Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ
«Թամարա» ՍՊԸ
«Էկո Քնսալթ Արքաու» ՍՊԸ
«Տուրմա Բեսթ» ՍՊԸ
«ՍԻԱՍ» ՍՊԸ
 

Հետադարձ կապ

  ՀՀ, 0012, Երևան, Վ. Վաղարշյան 12ա , 311, 312 սենյակներ

 

  (+374) 94 04-41-40

 

  info@trustycompany.am

 

  www.trustycompany.am

 

  Ամեն օր ժամը 10.00 - 18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից