Մեր ընկերությունը
Մեր ընկերությունը՝
Հիմնադրվելով 2009 թվականին, «Թրասթի Կոմպանի» ՍՊԸ-ն դարձել է առաջատար կազմակերպություններից մեկը հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման, ֆինանսական ու հարկային խորհրդատվության, ներքին աուդիտի, ֆինանսական վերլուծության և բիզնես պլանների կազմման ոլորտներում: Մեր գործընկերները տարբեր բնագավառների խոշոր և միջին ձեռնարկություններ են, ինչպիսիք են քարհանքի շահագործում, ցեմենտի սերիական արտադրություն, կապիտալ շինարարություն, զբոսաշրջություն և ճանապարհորդություն, անշարժ գույքի գնահատման ծառայություններ, թիկնազորի պատրաստման ծառայություններ, ծառատունկ, IT ծառայություններ, VoIP ծառայություններ, մանրածախ և մեծածախ առևտուր, հանրային սնունդ, արտադրություն:
Մեր նպատակը՝
Մեր գլխավոր նպատակը գործին պրոֆեսիոնալ և յուրահատուկ մոտեցման ցուցաբերումն է և համագործակցությունը վստահության մթնոլորտում:
Մեր ռազմավարությունը՝
Մենք ստեղծել ենք մեր յուրահատուկ ռազմավարությունը և աշխատանքային գործընթացը, ահա դրանցից մեկը. մեր գործընկերների համար, ում մենք մատուցում ենք հաշվապահական հաշվառման ծառայություններ, մենք միավորել ենք ֆինանսական ու հարկային խորհրդատվության և ներքին աուդիտի ծառայությունների որոշ ճյուղերը հաշվապահական հաշվառման ծառայություններին հետևյալ նպատակներով.
- Ապահովագրելու մեր հաճախորդներին անցյալում կատարված սխալների ռիսկերից
- Բացահայտելու նրանց` ինչպես օպտիմալացնել իրենց հարկերը
- Օգնելու նրանց ավելացնել իրենց համախառն շահույթը՝ կրճատելով ծախսերը
Մեր առավելությունները
- Անհատական մոտեցում
- Կարգապահություն
- Կենտրոնացված կառավարում
- Հաճախորդների հետ կապի մշտական պահպանում